Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


«Ձեր և ձեր վախկոտ ղեկավարի ժամանակն անցել է». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկդ ասեք, որ ինքն էն տղեն չի, ում ես իրենց խուժանի դեմ պետք է օգնության կանչեի: Տեսել եմ համ իր թիմակիցների վերաբերմունքն ԱԺ դահլիճում, երբ իրեն «քքքննադատում» էին, մեղմ ասած, համ լավ գիտեմ իր «արկածները» օտար ամայի ճամփեքին: Այդ տղայի հետ այնքան չեն շփվել, որ, երբ զանգում հարցնում են, թե կարող է իմանալ, թե ով է հարձակում կազմակերպել, մտածում է, թե ինքը հարց լուծող ա, ես էլ «աբռաշատ եմ» լինում:
Հա, Միհրան Հակոբյան էլ է արդեն որերորդ անգամ արձագանքում: Միհրան ջան, նախ whatssApp է և ոչ թե sup, և, ընկեր ջան, էդ ձեր մոտ է հրահանգով բան գրվում, ասվում, երբ մարդիկ գաղափարակից են` դրա կարիքը չկա: Բայց դե դուք դա չեք հասկանա: Քոնը «գեներալը» պետք է ասի, չէ՞, whatssApp-ով, քանզի երկրում չէ և դժվար էլ մոտ ժամանակներս գա)))
Հաա մեկ էլ Արտակն էր գրել Զաքարյան, ու վերջում, որ իր խոսքը ծաղկացնի «մարիխուանա» բառն, Արտակ ջան, շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել, կոկային: Արտակ ջան մեծ քաղաքական տեքստերը քոնը չեն: Թող դա Աշոտյաններին, նրանք արդեն կորցնելու բան չունեն:

Իսկ ընդհանուր ուզում եմ ևս մեկ անգամ ֆիքսենք, որ ձեր և ձեր վախկոտ ղեկավարի ժամանակն անցել է: Իզուր մի տվայտվեք, փողա` աշխատում եք, աշխատեք: Շատ բան տեսա հեղափոխության հաջորդած օրերին, օրինակ` թե ոնց էին իրենց պահում ՀՀԿ կարկառուն դեմքեր և անձամբ ինձ ասում բաներ Սերժի հասցեին, որ իմ մոտ նույնիսկ խղճի խայթ էր առաջացնում:
Երևի Սերժ Սարգսյանն էլ այդ ամենը գիտի ու դրա համար հեղափոխությունից այսկողմ իր գործողություններով, միտումնավոր կամ ենթագիտակցաբար հենց իր ձեռքով ջնջում է իրեն` ՀՀԿ-ի հետ միասին:

Իսկ հիմա կարող եք հերթով արձագանքել, սկսած ՀՀԿ-ի սիգարետ բերողների հուժկու պատասխաններով Ալեն Սիմոնյանին, վերջացրած ձեր դեբիլ ու պրիմիտիվ ֆեյքերով: Թող քոչարյանական ֆեյքերն էլ լայքեն, տարածեն: Կարևորը բոլորդ մի տեղ հավաքվեք»:

դիտվել է 4895 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից