Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020


Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացում անորոշ վիճակ է. Տիգրան Աբրահամյան

Սահմանածգում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Արցախի հարցի բանկցային գործընթացի մասին NEWS.am -ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն պաշտոնական հայտարարություններ տարածեցին Տավուշի և Արցախի ուղղությամբ հակառակորդի ակտիվության վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը:


Այս հաղորդագրությունները սահմանագծին առկա իրադրության փոփոխությունների արձանագրման մասին էին: Առկա են սպասելի գործընթացներ հակառակորդի ակտիվացման վերաբերյալ:

Հակառակորդի գործողությունները ցույց են տալիս, որ ամեն գնով վնաս պատճառելու մտադրություն ունեն: Թե դա ինչ դրսևորումներ կունենա, ինչ ինտենսիվությամբ կլինի, կախված է կոնկրետ իրավիճակներից:

Ձեր խոսքում Դուք նշեցիք «սպասելի գործընթացների» մասին, ինչո՞ւ եք դա սպասելի համարում:

Հակառակորդի ակտիվությունը սպասելի է առաջին հերթին բանակցային գործընթացում առկա իրավիճակից, իսկ համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարարը դրանք բնորոշեց որպես արգելակված:

Երկրորդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը 10 օր առաջ անցկացրած խորհրդակցության ժամանակ խնդիր դրեց իր ենթականերին՝ «կոշտ միջոցներով» կանխելու մեր հատվածում իրականացվող ամրաշինական-ինժիներական աշխատանքները: Հասկանալի է, որ ամրաշինական աշխատանքների «կանխման» տողատակերում սահմանին ակտիվանալու հրաման էր:

Արդյո՞ք քայլեր են իրականացվում Ադրբեջանի հնարավոր սադրանքները կանխելու ուղղությամբ:

Բնականաբար, մենք էլ հակառակորդի գործողությունները կանխելու և անհրաժեշտ միջոցառումների իրականացման մեր պլաններն ունենք և ցանկացած պարագայում, հակազդման, պատժիչ գործողություններ կձեռնարկվեն:

Կապ տեսնում ե՞ք Տավուշում և Արցախում հակառակորդի ակտիվացման հարցում:

Հակառակորդի գործողությունները Արցախում, Տավուշում, Վայոց ձորում կամ Սյունիքում մեկ ընդհանուր շղթայում են, իսկ հնարավոր ակտիվացումները այս կամ այն ճակատում զուտ մարտավարական բնույթի են:

Հարց է առաջանում, այս պարագայում ինչպե՞ս կանխել հակառակորդի հետագա սադրանքները:

Նախ համանախագահների աշխատանքը պետք է ակտիվացնել, կողմերի հետ աշխատանքն արդյունավետ հուն տանել:

Մի կողմից ունենք բանակցությունների արգելակում, մյուս կողմից, դեռևս տեսանելի չէ ակտիվ ջանքեր գործընթացը տեղից պոկելու ուղղությամբ: Սա վտանգավոր, անորոշ իրավիճակ է ստեղծում:

Զինված ուժերի հետ կապված, այսօր էլ բանակն իր խնդիրը գործառույթն արդյունավետ իրականացնում է, սակայն պետք է օգտագործել բոլոր լծակները՝ պայքարը դիվանագիտական հարթություն տեղափոխելու ու գործընթացի շարունակականություն ապահովելու համար:

դիտվել է 3480 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից