Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


«Ուզում են Հրայր Թովմասյնաի մութ անցյալից մի քանի դրվագ ներկայացնել». Աշոտյան

Հետեւելով Հրայր Թովմասյանի դեմ արդարացիորեն հարուցված գործընթացներին եւ ցանկանալով կատարել իմ քաղաքացիական պարտքը, սույն հաղորդագրությամբ ցանկանում եմ Թովմասյնաի մութ անցյալից մի քանի դրվագ ներկայացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Երկրի նոր ղեկավարության ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Հրայր Թովմասյանը «Ի՞ՆՉ: ՈՐՏԵ՞Ղ: Ե՞ՐԲ» ակումբի անդամ էր եւ խաղում մի թիմում, որի ավագը ես էի:


Օգտվելով իր պաշտոնական լիազորություններից, ինչպես նաեւ գործի դնելով իր անմիջական կապերը նախկին ռեժիմի հետ, նա բազմիցս փորձել է ուզուրպացնել իշխանությունը թիմում եւ դառնալ թիմի ավագ: Սույն հակասահմանադրական արարքները իմ կողմից կանխվել են, սակայն արդարությունն առ այսօր չի վերականգնվել:

Ավելին, թեպետ շուրջ 2 տարի է մեր թիմը հանդես չի գալիս մրցույթներում, ես կարող եմ պնդել, որ չարագործը, առ այսօր ներքուստ չի հրաժարվել այդ մտադրությունից, եւ ես վստահ եմ, որ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում նա նորից կփորձի զավթել իշխանությունը մեր թիմում:

Միաժամանակ, Հրայր Թովմասայնը, ըստ ամենայնի, հանցավոր պայմանավորվածության արդյունքում իր հոգին գիտելիքի դիմաց վաճառելով սատանային, պարզապես փայլուն էր խաղում, իսկ մի տարի անգամ ճանաչվեց խաղաշրջանի լավագույն խաղացող: Կազմակերպիչներից եւ հովանավորներից ստանալով համապատասխան նվերները եւ պարգեւները, այդ թվում՝ դրամական, նա իր անձի շուրջ կեղծ դրական տպավորություն ստեղծելու նպատակով հանցավոր սխեմաներով փոխանցել է բարեգործական նպատակներով:

Այսքանով Թովմասյանի հակաիրավական արարքները չեն սահմանափակվել: Ավելորդ չէ նշել, որ նա խաղերի ընթացքում մի քանի անգամ փորձել է ճնշում գործադրել ինձ վրա, թիմի անունից վերջնական պատասխանը ընտրելու ընթացքում, այդ թվում՝գործադրել է ինտելեկտուալ ճնշման եղանակներ, իսկ որոշ հարցերի դեպքում հետին թվով էր հնչեցնում էր ճիշտ պատասխանը:

Չբավարարվելով թիմի ներսում իր պառակտիչ գործունեությամբ, նա խաղերի ընթացքում պարբերաբար վիճաբանության էր բռնվում նաեւ խաղը վարողի հետ, այսպիսով փորձ անելով զավթել իշխանությունը ողջ հաղորդաշարում, կամ առնվազն՝ տաղավարում:

Վերոհիշյալ դրվագներն հաստատող տեսագրությունները պահպանված են եւ կարող են լույս սփռել Հրայր Թովմասյանի հանցավոր անցյալի վրա:

Նշված, ինչպես նաեւ այլ փաստերի ուսումնասիրության համար պատկան մարմիններին առաջարկում եմ ստեղծել հատուկ կարեւոր ինտելեկոտւալ հանցագործություններով զբաղվող խումբ:

Պատրաստ եմ համագործակցել նախաքննության հետ:

Հ.Գ. Մոռացա գրել, որ իհարկե այդ ամենն արվում էր Բաբլոյանի լուռ համաձայնությամբ, իսկ Արսեն Բաբայանի մասով թող իրավապահները պարզեն»:

դիտվել է 5797 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից