Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Մայիս / 2020


Ինչ է Աննա Հակոբյանը «գաղտնի ձևով» մտցնում վարչապետի գրպանը․ պարզաբանում (տեսանյութ)

Հոկտեմբերի 26-ին Վանաձոր քաղաքին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծանոթանում էր «Վանաձոր Արմենիա» առողջարանի գործունեությանը։ Այն ցուցադրվում էր ուղիղ եթերով և մի դրվագ կա, որտեղ երևում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը պայուսակից ինչ-որ բան հանում ու փորձում աննկատ փոխանցել ամուսնուն՝ այն մտցնելով վարչապետի գրապանը։ Համացանցում սկսեցին քննարկել, թե այդ ի՞նչ էր գաղտնի ձևով փորձում տիկինը փոխանցում ամուսնուն։


Պատասխանը ԼՈՒՐԵՐ․com-ը ստացավ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանից․ «Աննա Հակոբյանը և վարչապետը ներկա են գտնվել Վանաձոր քաղաքի տոնին և տոնակատարության ժամանակ վարչապետին և կնոջը տվել են Վանաձորի խորհրդանիշ կրծքանշանները։ Քանի որ վարչապետն այն չի անցկացրել, այդ պահին տիկինը մտցրել է նրա գրպանը»,- նշեց Հարությունյանը։

Նկատենք, որ մինչ պարզաբանումը համացանցում տարատեսակ ենթադրություններ էին արվում։ Հանրության մոտ կասկածներ կային, որ վարչապետը դեղեր է ընդունում, իսկ տիկինն էլ հետևում է դրանք ժամանակին ընդունելուն։ Հանրությունն անհանգստացած է վարչապետի առողջական վիճակով, նրանց հուզում է հարցը՝ հնարավո՞ր է վարչապետն առողջական խնդիրներ ունի, թե ոչ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Տեսանյութը՝ yerevan.today-ի 

 

դիտվել է 125549 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից