Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Հուլիս / 2020


Պաշտպանության նախարարի զգուշացումը

Lragir.am-ը գրում է․ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում բացառել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը կարող էր լինել դավադիր պատերազմ: Այդ թեման, որ հրապարակում հայտնվել էր դեռեւս քառօրյայից հետո, «թարմացվեց» Խորհրդարանում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմամբ:

Այդ հանձնաժողովի այսպես ասած խորհրդատու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն օրերս հայտարարել էր, թե պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արվել առաջնագծում, հրամանատարական գործընթացում, որոնք հանգեցրել են զոհերի: Նա իհարկե նշում է, որ պատերազմը չի լինում առանց զոհի, միաժամանակ սակայն ավելացնում, թե գուցե սխալներ չլինելու դեպքում զոհերը լինեին ավելի քիչ:

Եթե պետք է ուսումնասիրվեն զինվորական գործընթացում տեղի ունեցած սխալները, ապա դրա համար թերեւս պետք է ձեւավորվի խիստ մասնագիտական հանձնաժողով, որտեղ հարցերը կքննեն զինվորականները եւ գուցե միաժամանակ նաեւ քննիչները:

Որովհետեւ փոքր ինչ տարօրինակ է, երբ զինվորական գործի սխալները քննում են խորհրդարանականները, որոնց գործը ավելի շատ քաղաքական է:

Այլ հարց է, եթե խորհրդարանական հանձնաժողովն ուսումնասիրեր ապրիլյան քառօրյա պատերազմի քաղաքական հանգամանքները: Այդ դեպքում հանձնաժողովի հյուրերը պետք է լինեին այդ շրջանի քաղաքական առանցքային դերակատարները, ընդ որում իշխանության առանցքային դերակատարներից բացի, թերեւս նաեւ ընդդիմության, խորհրդարանական ուժերի առաջնորդները:

Որովհետեւ պատերազմը գործնականում հասունանում էր նրանց բոլորի աչքի առաջ, երբ նրանք բոլորը մեծ հաշվով «ռաժոկով տեղավորվեցին» խորհրդարանում՝ 2012-ի ընտրության արդյունքով, երբ ձայներն ու տասնորդական տոկոսները համաձայնեցնում էին ընդհուպ մինչեւ վերջին պահը, «բորասյի փակման» վերջին վարկյանները:

Դավիթ Տոնոյանը, ով այն ժամանակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, թերեւս հիանալի է պատկերացնում խնդրի էությունը, հայտարարելով, որ պատերազմի դավադիր լինելը բացառվում է:

Ի՞նչ դավադիր պատերազմի մասին կարող էր լինել խոսքը, երբ այն այսպես ասած հասունանում էր բոլորի աչքի առաջ, միանգամայն բաց ռեժիմում, երբ հատկապես Հայաստանի ԵՏՄ բռնակցումից հետո առավել լկտիացած Ադրբեջանը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի բազմամիլիարդ սպառազինությամբ օժտվելով, ավելի հաճախակիացնում ու մեծացնում էր հրադադարի խախտման ինտենսիվությունը, տրամաչափը, մահաբերությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 58851 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից