Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2020


«Պահանջում ենք, որ Փաշինյանենց ընտանիքները դուրս գան կառավարական առանձնատնից»

Պահանջում ենք բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ «չմսխել» 2 ընտանիք պահելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով կառավարական առանձնատներում բնակվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքներին։

«Եթե եկել էիք փոփոխություն արձանագրելու և փողոցում չէիք ապրում, ունեիք բնակարաններ, պետք է ապրեիք ձեր բնակարաններում։ Շուրջ 387 մլն դրամը մենք տալիս ենք նրա համար, որ Նիկոլ Փաշինյանենք ապրեն կառավարական առանձնատանը։ Իսկ ի՞նչ են անում նրանք քաղաքացու կյանքը բարելավելու համար։ Ես, որպես Երևանի բնակիչ, որևէ քայլ չեմ արձանագրել։ Կառավարության գաղտնի և թաքուն որոշմամբ՝ կառավարությունը որոշեց 2 մլն դոլար էր պետք է հատկացնեն այն առանձնատան վերանորոգմանը, որտեղ նախկինում բնակվել էր Սերժ Սարգսյանը, որպեսզի պարոն Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ընտանիքը տեղափոխվի այդտեղ։ Այս գումարներին գումարած անընդհատ ավելացող պարգևավճարները ահռելի թիվ է ստացվում։ Եթե Հայաստանում իրոք փոփոխություն էր եղել, այս գումարները պետք է ուղղեին որևէ արտադրություն հիմնելուն, գործարան բացելուն, կենսաթոշակներին, ոչ թե 10 %-ով բարձրացմանը, այլ 30-40%-ով և այլնի»,- ասաց նա։

դիտվել է 91916 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից