Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Հուլիս / 2020


Արա Բաբլոյանը «պայթեցրեց» գործը

Lragir.am-ը գրում է․ Ինձ կարող են մեղադրել միայն մի բանում, որ օգնել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում», ասել է Բաբլոյանը:


Արա Բաբլոյանն ունի կասկածյալի կարգավիճակ, ըստ ԶԼՄ-ների՝ նրան վաղը կարող է մեղադրանք առաջադրվել: Այս գործով կալանավորված է Բաբլոյանի օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: Գործը հարուցվել է ԱԺ պատգամավորներից մեկի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել փաստաթղթերի կեղծմամբ՝ նա ՍԴ դատավոր է ընտրվել առանց մանդատը վայր դնելու:

 

Արա Բաբլոյանն իր աղմկոտ հայտարարության մեջ մատնանշում է հենց այս հանգամանքը, երբ զուգահեռ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հայտարարությունից հետո ՀՔԾ-ն հրապարակայնացրել է Բաբլոյանի հարցաքննության այդ մասը: Քննիչի հարցին ի պատասխան ԱԺ նախկին նախագահն ասել է.

«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 թ. փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 39884 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից