Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Հոկտեմբեր / 2020


Ապրիլյանին սահմանն էր պահում, ԱԻՆ-ում էլ անտառն էր փրկում կրակի ճիրաններից. տեղի ունեցավ հրշեջ-փրկարարի հոգեհանգիստը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը եւ ղեկավար կազմը։


Հոգեհանգստյան արարողությանը ներկա մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Լույսի պես տղա էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ պահեց սահմանը։ Ցավում ենք, որ նման ողբերգական դեպքի հետեւանքով կորցրեցինք նրան։ Եթե ապրիլյանի ժամանակ սահմանն էր պահում, ապա ընդունվելով Լոռու մարզի Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ իր գործընկերների հետ անտառը փրկում էր կրակի ճիրաններից։ Ցավոք, կրակն իր սեւ գործն արեց։ Ցավում ենք տեղի ունեցածի համար, ընտանիքի անդամներին էլ տոկունություն ու համբերություն ենք ցանկանում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ին Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան։

դիտվել է 38920 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից