Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


Մոսկվան Երեւանին բողոքի նոտա կհղի՞ զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով. պարզաբանում են ՌԴ ԱԳՆ-ից

«168 ժամ» թերթը գրում է. «Մոսկվան Երեւանի հետ շփումների ընթացքում բարձրացնելու է զենքի վաճառքի մրցույթի տապալման թեման: Նախօրեին ռուսական մի քանի առաջատար լրատվամիջոցներ, ինչպես «Ռիա Նովոստի» գործակալությունն ու ՌԲԿ (РБК) հեռուստաալիքի կայքէջը, հայտնեցին, որ Մոսկվան Երեւանին բողոքի նոտա կհղի զենքի վաճառքի մրցույթի տապալման պատռճառով, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը: Հրապարակումներում նշվում էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ էր հայտարարել, որի հաղթող էր ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։

Ըստ հաղորդագրության՝ շուտով հայտնի է դարձել, որ մրցույթը փակված է՝ առանց պարզաբանումների։ Օգոստոսին ընկերությունը դիմել է փաստաբանի, որը Հայաստանում ներկայացնում է ընկերության շահերը․ արդյունքում հայց է ներկայացվել։


«Ռիա Նովոստիի» հրապարակման համաձայն՝ բողոքի նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է եւ առաջիկայում դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին։ Ըստ նույն աղբյուրի՝ փաստաթուղթը ստորագրել է «Մինպրոմտորգի» ղեկավարի տեղակալ Օլեգ Ռյազանցեւը, այն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եւ դրանում մասնավորապես մատնանշվում է, որ ORSIS-ի՝ մրցույթին մասնակցության հայտը «առանց հիմնավորումների մերժվել է», իսկ բուն ընկերությունն «առանց փաստարկման ընդգրկված է անբարեխիղճ մատակարարների ցանկում»։

Բողոքի նոտայում նշվում է նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափորեն բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած՝ ընկերությունն օրենքով փոխհատուցում պետք է վճարի այն բանից հետո, երբ հաղթել է մրցույթը եւ ինքն է հրաժարվել գործարքի կնքումից։ Դավիթ Տոնոյանին, ըստ ռուսական հրապարակումների, կոչ է արվում միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

168.am-ը փորձեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից պարզել, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ-ն «Մինպրոմտորգի» ղեկավարից ստացել է նման բովանդակությամբ փաստաթուղթ կամ նամակ եւ պատրաստվո՞ւմ է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին տվյալ խնդրի առնչությամբ:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ ՌԴ ԱԳՆ-ում տեղյակ են այդ խնդրից:

«Այն բարձրացվելու է հայկական կողմի հետ շփումների ընթացքում»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել էր «Ռիա Նովոստիի» հրապարակումը՝ նշելով, որ «Oրսիսի» հետ կապված այս թեման, տարատեսակ անանուն աղբյուրների եւ անհասկանալի մղումների պատճառով, ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7980 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից