Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


Նախարարներն են պահանջել բարձրացնել աշխատավարձը

«Իրատես» թերթը գրում է. «Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետի գաղտնի հանձնարարականը, որով գործադիրի ներկայացուցիչներն արդեն մի քանի ամիս 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, մեծ աղմուկ է հանել: Բաց ու թափանցիկ քաղաքականություն որդեգրած կառավարությունը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներից, փաստորեն, թաքցրել է, թե ինչքան է բարձրացրել «ժողովրդի սրտի նախարարների» աշխատավարձը:

«Իրատեսի» տեղեկություններով՝ աշխատավարձերի բարձրացման խնդրով նախարարներն անձամբ են դիմել Փաշինյանին, նա էլ ընդառաջել է։ «Կարծում եմ՝ նախարարների կողմից աշխատավարձերի բարձրացման պահանջ է եղել, որովհետեւ ոմանք հրաժարվել են մի քանի միլիոնանոց վարձատրությամբ աշխատավարձից ու համաձայնել են 650-700 հազար դրամ աշխատավարձով աշխատել: Այո, դա նույնպես մեծ թիվ է Հայաստանի պայմաններում, բայց պատկերացնու՞մ եք նրանց ծանրաբեռնվածությունն ու ոլորտի ընդգրկունությունը: Ամեն մեկը մի ինստիտուտ է ղեկավարում, ամենօրյա ռեժիմով բարդագույն որոշումներ ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը:


Նա ընդգծեց նաեւ, որ նախարարներն այնքան լավ պետք է վարձատրվեն, որ հարակից այլ բաների, օրինակ, բիզնեսի, կարիերայի մասին չմտածեն: Շեշտեց՝ որպեսզի նախարարները 7-օրյա ու 24-ժամյա ռեժիմով ոլորտի ղեկավարմամբ զբաղվեն, պետությունը պետք է պատրաստ լինի հոգալու նրանց սոցիալական կարիքները. «Եթե նախարարը մտածի հիփոթեք մարելու մասին կամ սոցիալական այլ հարցեր ունենա, բնական է, ձգտելու է այլ բանով էլ զբաղվել:

Եվ ոչ միայն նախարարները, պետական ապարատի ամբողջ աշխատակազմն արժանապատիվ սոցիալական երաշխիքներ պետք է ստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 989 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից