Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հունիս / 2021


Մահացել է Յուրի Վարդանյանը

83 տարեկանում մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Լազարի Վարդանյանը: Այս մասին հայտնեցին Երևանի պետական համալսարանից:


Յուրի Վարդանյանը 1954-1959 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, իսկ 1960-1963 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրան: 1964 թ. ստացել է ֆիզմաթ. գիտ. թեկնածուի, իսկ 1971 թ.՝ ֆիզմաթ. գիտ. դոկտորի գիտական աստիճան:

2010 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ էր:

1975-2017 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան: 1974-2000 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների և ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

1973-1974 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

1965-1973 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ:

1960-1965 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Կենտրոնական ԳՀ ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող:


Յուրի Վարդանյանի կողմից կարդացվող դասընթացներն էին՝ Էլեկտրադինամիկա և հատուկ հարաբերականության տեսություն, Տեսական միջուկային ֆիզիկա, Ընդհանուր հարաբերականության տեսություն, Տիեզերքի ֆիզիկայի ընտրովի հարցեր, Ֆիզիկայի պատմություն, իսկ նրա գիտական հետաքրքրությունների շրջանակներն էին տեսական միջուկային ֆիզիկան, աստղաֆիզիկան, գերխիտ երկնային աստղերի ֆիզիկան:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014 թ.) Յուրի Վարդանյանը ստացել է ԵՊՀ ոսկե (2007, 2010), «Դրաստամատ Կանայան» պաշտպանության նախարարության (2009), ՀՀ վարչապետի (2010), ՀՀ «Անանիա Շիրակացու» (2000) մեդալներ, ՀՍՍՀ ԳԽ պատվոգիր (1980) և ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալ (1970):

ԵՊՀ ռեկտորատի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ցավակցում ենք Յուրի Վարդանյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից:

դիտվել է 17634 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից