Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մինչ մենք խոսում-ահազանգում ենք քաղաքական հետապնդումների եւ քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու անթույլատրելիության մասին, իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի։ Եվ Հրայր Թովմասյանի «գործի» շրջանակներում ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլեւ ընկերների ու նախկին գործընկերների դեմ են գործեր հարուցվում։


Նրանց որպես կասկածյալ են ներգրավում եւ անգամ ձերբակալում են։

Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու մասին։ Անշուշտ, անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն կամ իրավական մոտեցումեր փնտրելը, բայց մենք փորձեցինք ՀՔԾ-ի մանվածապատ տեքստից հասկանալ, թե ինչում է մեղադրվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Պարզվում է՝ մեղադրանքը վերաբերում է Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացին, որտեղ «խմբային շահերից ելնելով»՝ Արսեն Բաբայանը պաշտոնեական կեղծիք է կատարել, եւ ՀՔԾ-ն հանկարծ պայծառացածի ոգեւորությամբ, «նկատի ունենալով, որ բացահայտվել է առերեւույթ կատարված նոր հանցագործության դեպք», քրգործ է հարուցել եւ միացնելով նախկին գործին՝ անմիջապես տեղում ձերբակալել Բաբայանին։

Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում։ Բացի այն, որ նա Հրայր Թովմասյանի ընկերն է եւ բացահայտ պաշտպանում է նրան, Բաբայանը նաեւ ակտիվ է հանրային տարածքում ու շարունակ քննադատում է իշխանություններին։ Դա էլ քիչ է՝ Բաբայանի գրասենյակն է պաշտպանում ծաղկի շուկայի աշխատակիցներին, որոնց ոստիկանության 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել՝ պարտադրելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ։ Ահա, այսպիսի իրավական երկիր ստացանք՝ հեղափոխության արդյունքում»։

 

դիտվել է 2346 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից