Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


Ո՞վ է որոշում` կստանաք ԱՄՆ վիզա, թե՝ ոչ

Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է նախ ստանան վիզա, որը կփակցվի նրանց անձնագրում, որն հանդիսանում է քաղաքացիության երկրի կողմից այդ անձին տրված ճամփորդական փաստաթուղթը:

ԱՄՆ օրենքով՝ Պետքարտուղարությունն է իրավասու տրամադրելու վիզաներ, և վիզաների մեծ մասը տրամադրվում են Պետքարտուղարության՝ արտերկրում գործող դեսպանություններից կամ հյուպատոսական հիմնարկներից մեկում։ ԱՄՆ հյուպատոսական հիմնարկի պաշտոնյան կուսումնասիրի Ձեր դիմումը հարցազրույցի ժամանակ և կորոշի, թե արդյոք Դուք կարող եք ստանալ վիզա։


Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:


Վիզան Ձեզ իրավունք չի տալիս մուտք գործել ԱՄՆ։ Վիզայում պարզապես նշվում է, որ Ձեր դիմումն ուսումնասիրվել է ԱՄՆ հյուպատոսական հիմնարկի պաշտոնյայի կողմից ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում, և որ այդ պաշտոնյան որոշում է կայացրել, որ դուք իրավունք ունեք մեկնելու անցման կետ որոշակի նպատակով։

Ո՛չ CSRA ընկերությունը, ո՛չ էլ մեր անձնակազմի անդամներից որևէ մեկը որևէ դերակատարություն կամ ազդեցություն չունի վիզա ստանալու Ձեր դիմումի վերջնական արդյունքի վրա։

Իրավաբան.net  

դիտվել է 22563 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից