Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Ապացուցել հնարավոր չէ. Հրայր Թովմասյանի մաքոքը

Lragir.am-ը գրում է․ Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ հանրությունը պետք է ուրախ լինի, որ կա գործադիր իշխանությանը չենթարկվող ՍԴ: Մանուկյանն անշուշտ խոսում է որեւէ արդիական եւ ժողովրդավարական պետական համակարգի համար կարեւոր հանգամանքի՝ արդարադատության կամ դատական անկախության մասին: Բայց, տեսականում այդ մասին խոսակցությունը գործնականում կարծես թե ունի այլ պատկեր:


Դատական համակարգը չպետք է կախված լինի գործող իշխանությունից, բայց նաեւ չպետք է լինի հեռացած իշխանության կցորդ կամ ազդեցության գոտի: Իսկ խնդիրը ՍԴ պարագայում, օրինակ, հենց այն է, որ Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ձեւավորած Բարձր դատարանն է եւ կսպասարկի նախկին իշխանության շահը:

 

Այդ առումով սակայն Վազգեն Մանուկյանը շոշափում է դարձյալ ռացիոնալ իրողություն: Նրա կարծիքով, չի կարող իշխանության գործող կառույցը ենթարկվել իշխանություն չունեցող շրջանակների: Իհարկե, չի կարող: Բայց կարող է պարզապես ունենալ հենց այդ շրջանակների հետ փոխկապակցված շահ, ըստ այդմ սպասարկել այդ տիրույթը:

Իսկ հաշվի առնելով, որ խոսքը մի համակարգի մասին է, որի առանցքում եղել են կոռուպցիոն մոտիվացիաները՝ որեւէ գործընթացում, այստեղ իսկապես առաջանում են այսպես ասած փոխադարձ կախվածության ռիսկեր՝ իշխանություն ունեցող ՍԴ եւ իշխանությունից հեռացած շրջանակների միջեւ:

Իրավիճակը առավել բարդանում է նրանով, որ հանրությունը ինչպես չէր վստահում նախորդ իշխանությանը, այնպես էլ չի վստահում այդ իշխանության ձեւավորած դատարանին: Ըստ այդմ, ստեղծվում է բավական բարդ մի իրավիճակ: Անկախ դատարանը նշանակում է նաեւ որոշակիորեն ոչ հանրահաճ որոշումների կայացում: Այդպիսով կարող է ստացվել, որ, պայմանականորեն, ՍԴ-ն իրականացնի արդարադատություն, սակայն դրա հետ համաձայն չլինի հանրությունը, որը դատական այդ կառույցն ասոցացնում է այն համակարգին, որին չէր վստահում եւ որին մերժել է:

Կստացվի, որ ՍԴ-ն դե ֆակտո շանս էլ չունի «ապացուցելու», որ չի սպասարկում նախկին համակարգին եւ իրականացնում է արդարադատություն:

Մյուս կողմից էլ, ոչ պակաս սուբյեկտիվ շարժառիթով է ձեւավորվելու նոր դատարանը, եթե խոսքը դրա մասին է: Որովհետեւ այդ դատարանն էլ բնականաբար ձեւավորվելու է նոր իշխանության կամքով: Ներկայումս հանրությունը աջակցում է այդ կամքին, սակայն պատմական օրինաչափություններից բխող տրամաբանությունն է հուշում՝ իր բազում նախադեպերով, որ չի կարող այդպես լինել միշտ կամ շատ երկար ժամանակ:

Եվ պետք էլ չէ, որ լինի, որովհետեւ Հայաստանին պետք է մրցակցային քաղաքականություն, ըստ այդմ բազմաշերտ եւ բարդ հանրություն՝ պարզունակ միատարրության փոխարեն: Դա է անընդհատ զարգացման գրավականը:

Իսկ այդ պարագայում, իշխանության հանդեպ անվստահության կամ այլակարծության ձեավորմանը զուգընթաց, առաջանալու է համարժեք անվստահություն այդ իշխանության ձեւավորած դատարանի՝ տվյալ դեպքում ՍԴ հանդեպ:

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում 

դիտվել է 17304 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից