Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


ԱԱԾ հրավիրված Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը լավ չէ

Նյութերի նախապատրաստման փուլում Հրայր Թովմասյանի հորը հարցեր են ուղղել, թե իր բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը եւ նրա երկու դստրերն այսօր հրավիրվել են ԱԱԾ։


«Այդ հարցերը երեկ էին տվել, այսօր մենք գրավոր պարզաբանումը ներկայացրեցինք»,-հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունն այժմ այդքան էլ լավ չէ։

Ամրամ Մակինյանը նկատեց, որ մեկ տարի շարունակ օրենսդիր և գործադիր իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ՍԴ դատավորների այդ թվում նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները ցանկացած գնով կասեցնելու ուղղությամբ։ Փաստաբանը գտնում է, որ նյութերի այս նախապատրաստումը բացառապես ուղղված է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցմանը։

«Մենք զարմացած ենք, որ գործադիրը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում։ Մնում է նաև մարդկանց ընտանիքներ՝ սկսելով մեզ համար անհասկանալի քրեական հետապնդմանն ուղղված գործողություններ։ Սա ակնհայտ ճնշում է Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,-նշեց Ամրամ Մակինյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 3639 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից