Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


ԱՄՆ միջուկային զենքը Կիլիկիայում. Թրամփի անսպասելի հայտարարությունը

Lragir.am-ը գրում է․ Համաշխարհային մամուլը քննարկում է հարցը, թե արդյոք Վաշինգտոնը կարող է միջուկային մարտագլխիկները դուրս բերել Թուրքիայից: Երեկ Դոնալդ Թրամփն անսպասելի խոստովանել է, որ թուրքական Ինջիրլիքում ամերիկյան բազայում ամերիկյան միջուկային մարտագլխիկներ են պահվում:


BBC-ն գրում է, որ մինչ այժմ ամերիկացի պաշտոնյաները հրապարակային տեղեկություն չեն տրամադրել ԱՄՆ սահմաններից դուրս միջուկային զենքի տեղակայման մասին եւ չեն խոստովանել, որ մինչ այժմ այդ զինանոցները գոյություն ունեն:


Թրամփն ասել է, որ առանցքային խնդիրն այն է՝ արդյոք ԱՄՆ-ն կկարողանա շարունակել վերահսկել այդ զենքն ու երաշխավորել դրա անվտանգությունը:

ԱՄՆ նախագահը փաստորեն ասում է, որ միջուկային զենքը դարձել է Էրդողանի պատանդը եւ ցանկացած պահի նա կարող է օգտվել դրանից ամերիկացիներին շանտաժի ենթարկելու համար:

Թրամփը, իհարկե, երբեմն չափազանցնում է, ինչպես, օրինակ, երբ մեղադրում է քրդերին ԱՄՆ-ին Նորմանդիայի գործողության ժամանակ չօգնելու մեջ կամ էլ Իտալիայի նախագահին հայտնում Հին Հռոմի ժամանակներից ԱՄՆ ու Իտալիայի բարեկամության մասին: Բայց որոշ բաներ տեղին է ասում, օրինակ այն, որ քրդերի, թուրքերի ու սիրիացիների խնդիրները հեռու են ԱՄՆ-ից:

Փոխարենը, դրանք մոտ են Հայաստանին: Ինջիրլիքի բազան, որը տեղակայված է Կիլիկիայում՝ հայ ընտանիքից բռնագրավված հողի վրա, կարող է սպառնալիք դառնալ ողջ տարածաշրջանի համար:

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս բողոքում էր, որ իր երկրին թույլ չեն տալիս միջուկային զենք ունենալ: Նա չի հասկանում ինչու է այդպես, բայց խոստովանում է, որ քաղաքակիրթ աշխարհը չի վստահում թուրքերին:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Ստեփանակերտում վերջերս հայտարարել է, որ քաղաքակրթական ու հակաքաղաքակրթական ուժերի միջեւ խորքային պայքար է ընթանում, եւ հայ ժողովուրդը դա զգում է իր վրա:

2017 թվականի ապրիլի 24-ին Դոնալդ Թրամփի ուղերձում նշված էր. «Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 95126 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից