Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


«Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանին ավարտուն վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիր Արման Բաբաջանյանի թերթը հանդես էր եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ մայրս տնօրինում է 40 միլիոն դրամ արժողությամբ գույք։

Այնուհետ թերթը կատարել է դարակազմիկ բացահայտում, որ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում նշված չէ այդ գույքը, սակայն 2016 թվականին մայրս ինչ-որ անհայտ գույքի վաճառքից ստացել է նման եկամուտ։ Բնական է, որ օրենսդրական տարրական կարգավորումների չիմացությունը ( պողոսություն՞) պետք է հանգեցներ սխալ եզրահանգումների եւ առաջացներ ոգեւորություն, որ իրենք բացահայտել են Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ կոռուպցիոն սխեման։
Ստիպված եմ տխրեցնել։

Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝ շատ հուզիչ է հնչում, չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝որեւէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր։ (2006 թվականից առաջ)


Քանի որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համատեղ ապրող ծնողը ներկայացնում է միայն տարեկան հայտարարագիր եւ ցույց է տալիս ոչ թե ինչ ունի առհասարակ, այլ տվյալ տարվա ընթացքում գույքի վաճառքը կամ ձեռքբերումը, բնական է՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված գույքը չէր կարող երեւալ մայիկիս՝ 2012-2013 թվականների հայտարարագրում։

Մի բանում էր միայն թերթը ճիշտ, որ 2016 թվականին ստացվել է գույքի վաճառքից եկամուտ, սակայն թերթը հաշվի չէր առել այն փաստը, որ դա ԱՅՆ ՆՈՒՅՆ ԳՈՒՅՔԻ վաճառքից ստացված եկամուտն էր, որ ձեռք էր բերվել տասնամյակներ առաջ։

Օբյեկտիվության որեւէ ակնկալիքը Արման Բաբաջանյանի պարագայում միամտություն կլիներ։ Սա էմոցիաների թիվ մեկ առեւտրականին պատկանող մեդիաբիզնեսն է։ Եթե պրոֆեսիոնալիզմի բացակայությունը ինչ-որ տեղ կարելի է համարել շտկելի, ապա բարոյականության հետ կապված ձեր խնդիրը հավերժ է ու երբեք այլեւս չի շտկվելու։
Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց այ դուք մտածելու շատ բան ունեք։ Միլիոններից խոսելուց էլ սկսեք ձեր բազմամիլիոնանոց գույքերի եւ մեդիաբիզնեսների թվարկումից (դոլարային ի դեպ):

Հ. Գ. Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից»։

դիտվել է 9892 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից