Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


«Ադրբեջանը եւս մասնատվել է». Միքայել Մելքումյանի պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին Բելգրադում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 16-ին, ադրբեջանցի պատգամավորներից մեկը նորից սկսել է արտըասանել պատճենահանված նույն տեքստը, ինչը որ ասվել էր Ստրասբուրգում, միջազգային այլ հարթակներում՝ կապված իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի տարա՝ ադրբեջանցծքի օկուպացիայի, այլեւայլ հարցադրումների հետ, որոնց մենք արդեն սովոր ենք:ի

Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի գրասենյակից հայտնում են, որ վերջինս շատ կարճ եւ տեղին բացատրեց նրան, որ Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո Ադրբեջանը նույնպես մասնատվել է, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը: Իհարկե, քանի որ դա ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստն էր, ադրբեջանցիները հարցադրում էին անում ՄԱԿ-ի սկզբունքների, 1994թ. որոշման հիման վրա: Մ. Մելքումյանը դրան իբրեւ հակակշիռ նշեց ազգերի ինքնորոշման սկզբունքը:


Մ. Մելքումյանն արձպանագրեց այն փաստը, որ անցած 28 տարիների ընթացքում եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը հարցի խաղաղ կարգավորումը պատվիրակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիային, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, եւ հարցը պետք է քննարկել այդ շրջանակներում, եթե ադրբեջանցիները չեն ցանկանում ագրեսիվ պահվածքով նորից իրենց համար որոշակի խնդիրներ ստեղծել:

Մ. Մելքումյանը նորից շեշտեց, որ այդ տարածքներում ապրել են հայեր, ապրում են եւ հավերժ ապրելու են, եւ որ այնտեղ ապրելու իրենց իրավունքը նրանք վաստակել են դեռեւս ապուպապերից, շատ հին ժամանակներից, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են:

Ամեն ինչ դրվեց իր տեղը, եւ դրանից անմիջապես հետո ադրբեջանցի գործընկերը փախավ մյուս հանձնաժողով, որպեսզի նույն պատճենահանված տեքստն այնտեղ էլ արտասանի:

Այսպիսով, միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում:

դիտվել է 28170 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից