Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Պլան Բ` ցրել Սահմանադրական դատարանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործիքննությունը ՍԴ մերժումից հետո «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները քննարկում են, թե ինչ կարող են ձեռնարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած այս գործընթացը հաջողության հասցնելու համար:

Ի թիվս այլ տարբերակների, որոնց մասով տարբեր քրգործեր են հարուցվել Հրայր Թովմասյանի շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ, որպես լուծում նեղ շրջանակներում քննարկվել է Սահմանադրական դատարանը ցրել-վերակազմավորելու միջոցով նոր Գերագույն մարմին ստեղծելու գաղափարը՝ բնականաբար, նոր կազմով:


Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյան հրաժարականի հարցը քննարկելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել էր. «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞չցրեցին»: Պատգամավորն ասել էր եւ կարդացել Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք ու հնարավորություն են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Եւ, ահա, իշխանությունները մտմտում են այդ ճանապարհով գնալու մասին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է Հ. Տիգրանյանի հետ` պարզելու` արդյոք իրենց խմբակցությունում քննարկվել է իր հնչեցրած տեսակետը առաջ տանելու հարցը, պատգամավորն ասել է, թե ՍԴ-ի հարցի վերաբերյալ խմբակցությունը դեռեւս որեւէ քննարկում չի ունեցել:

Հավելենք, որթեեւ դեռ պաշտոնապես չի հրապարակվել ՍԴ որոշումը՝ ինչ հիմնավորմամբ է բարձրագույն դատարանը մերժել ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի շարք ընթացակարգային խախտումներ են մատնանշվել, օրենքների մեջբերումներ արվել, որոնք ԱԺ-ի կողմից շրջանցվել են կամ խախտվել, եւ իրավաբանական վրիպակներ: Ահա այդ իրավական հիմնավորմամբ էլ ՍԴ-ն մերժել է ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2977 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից