Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Օգոստոս / 2020


Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի

«Իրատես» թերթը գրում է.

«Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձաների պահպանության կոմիտեում:

«Նմանատիպ կառույց ունենալու գաղափար, ի դեպ, նախորդ իշխանությունները նույնպես ունեցել են, բայց ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է այն: Տեւական ժամանակ է՝ նախարարության ներսում քննարկվում է, թե ով կարող է կոմիտեի տնօրեն լինել: Նման ակնկալիքներ ունի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Հենց նա էր, որ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո էր պարում»,- ասաց մեր զրուցակիցը:


Թեեւ արդեն ավելի ցածր «ստատուսով», բայց կոմիտեի տնօրենի աթոռը զբաղեցնելուց չի հրաժարվի նաեւ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը: «Նա մեծ հույսեր ունի ու գրեթե համոզված է, որ հենց ինքն է նշանակվելու։ Նախարարությունում, սակայն, շրջանառվում է բոլորովին այլ մարդու՝ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Արթուր Հովսեփյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2577 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից