Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Ապրիլ / 2020


Մեծ անելիքներ. Փաշինյանի եւ Մակրոնը խոսակցությունը

Lragir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը խոսել են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսի մասին, Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆրանսիայի այդ ջանքին միանալու պատրաստակամություն: Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ ու Հայաստան-Ֆրանսիա հարաբերության հարցեր:


Մակրոնի հետ Փաշինյանի հեռախոսազրույցը սակայն առավել ուշագրավ է Սիրիայի շուրջ ծավալվող նոր իրողությունների, նոր բարդ շրջանի եւ մասնավորապես Թուրքիայի ռազմական ներխուժման ֆոնին: Եվրոպան ինչպես հայտնի է դատապարտել է Թուրքիայի քայլը, ինչին ի պատասխան Էրդողանն էլ սպառնացել է, թե կբացի փախստականների ճանապարհը դեպի Եվրամիություն:


Թուրքիայի քայլը դատապարտել է նաեւ Հայաստանն ու փաստացի զգուշացրել նոր ցեղասպանության վտանգի մասին, որ կարող է տեղի ունենալ հյուսիսային Սիրիա Թուրքիայի ներխուժման հետեւանքով: Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է արել ձեռնարկել քայլեր՝ այդօրինակ զարգացումը կանխելու համար:

Այդ ֆոնին հետաքրքիր է Հայաստանի եւ Ֆրանսիայի առաջին դեմքերի հեռախոսազրույցը, հատկապես նկատի ունենալով այն դրոշը, որ Եվրոպայում կրում է Ֆրանսիան Թուրքիայի առաջ քաղաքակրթական պահանջներն ու հարցադրումները դնելու հարցում, եւ դրանում այն դերը, որ պաշտոնական Փարիզը տվել է ու տալիս է հայկական հարցին, հայ դատին, հայերի ցեղասպանության ճանաչմանը:

«Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է», ընթացիկ տարում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը, որը նաեւ 2019 թվականին ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես սահմանեց հայերի ցեղասպանության հիշատակի օր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 2286 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից