Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


Լուկաշենկոյի հայտարարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է Դոնբասի հակամարտության լուծմանը ԱՄՆ-ին ներգրավելու անհրաժեշտության մասին։
«Առանց գլխավոր խաղորդների դժվար է լուծել այդ խնդիրը: Ահա թե ինչու եմ ես ասում, որ հարկավոր է ներգրավել ԱՄՆ-ին»,-նշել է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 8-ին Մինսկում ելույթ ունենալով «Մինսկի երկխոսություն» համաժողովում:

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը խորապես ներքաշված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում, ինչպես նաեւ Ղրիմի խնդրում: Լուկաշենկոն նաեւ ասել է, որ «մենք մեր ձեռքով Ուկրաինան տվեցինք» Արեւմուտքին: «Դրա համար ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալություն հայտնեն մեզ, ինչը եւ նրանք հավանաբար անում են՝ խոսելով միմյանց հետ»,-նշել է նա:

Բելառուսի նախագահը կարծում է, որ Դոնբասի հակամարտությունը դեռ կարելի է լուծել: «Ախտորոշումը տրված է: Ինչպես հաղթել հիվանդությունը, նույնպես կարծես թե գիտենք, միայն պետք է սկսել բուժումը: Ներկայիս իշխանությունը, Ուկրաինայի նախագահը, նա, իհարկե, ամենակարող չէ, նրան ո՛չ ներսում, ո՛չ դրսում ոչ ոք թույլ չի տա անել այն, ինչ նա ցանկանում է: Բայց ես համոզվեցի, որ նա ցանկանում է լուծել այդ խնդիրը»,-ընդգծել է պետության ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

դիտվել է 20405 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից