Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
12 / Հուլիս / 2020


Աչաջրի երեխաները ընթերցանության նոր անկյուն ունեն

Հոկտեմբերի 5-ին վերաբացվեց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի գրադարանը։ Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան «IBBY Հայաստանի» նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մշակույթի գործիչներ: Ներկա էին նաև գրքոլորտի տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, հյուրեր:

Ռուզան Տոնոյանը շնորհավորեց ներկաներին գրադարանի վերաբացման առիթով՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա համայնքի մտավոր ներուժը կենտրոնացնելու և մյուս համայնքներին օրինակ ծառայելու համար։ «Աչաջրի մշակույթի տան շենքում գործող գրադարանն իր դռներն է բացում ընթերցասերների առջև բոլորովին նորոգված, տեխնիկապես վերազինված և նոր գրքերով համալրված...Նախաձեռնությունը ևս մեկ խորհուրդ ունի՝ հերթական անգամ արժևորել գրադարանների դերն ու նշանակությունը ընթերցանության կազմակերպման և խթանման գործում», - հավելեց նա։ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ Տավուշի մարզը Հայաստանի իր ամենասիրելի վայրն է դարձել, իսկ գրադարանը՝ երեխաների ամենասիրելի վայրը պետք է լինի: «Կարծում եմ, սա ամենակարևոր իրադարձությունն է ձեր երեխաների կյանքում», - դիմեց նա աչաջուրցիներին։

Աչաջուր համայնքի երեխաների մասնակցությամբ միջոցառումից հետո ՀՀ Ջուն Յամադան ու Ռուզան Տոնոյանը Աչաջրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանի հետ կտրեցին բացման ժապավենը։

Հիշեցնենք, որ գրադարանը վերաբացվել է IBBY-ի հայաստանյան ներկայացուցչության և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ IBBY Yamada դրամաշնորհային ծրագրով։ Վերանորոգման աշխատանքներին աջակցել են Տավուշի մարզպետարանն ու Աչաջրի համայնքապետարանը, մի շարք գործարարներ, իսկ գրադարանի հավաքածուն համալրվել է «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Անտարես», «Ջի Էս Էմ» հրատարակչությունների և «Նոյյան Տապան», «Բուկինիստ» գրախանութների կողմից նվիրաբերված նոր ավելի քան 500 միավոր, հիմնականում մանկապատանեկան, գունազարդ գրքերով։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նախաձեռնության բոլոր աջակիցներին:

դիտվել է 1041 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից