Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել. Hetq.am

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։
«Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատեց Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ Ֆելիքս Մելիքյանի պնդմամբ՝ առավոտյան գյուղում կրակոցի ձայներ լսելի չեն եղել։
դիտվել է 2207 անգամ
Այս թեմայով
Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ
Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը մարտական կորուստ ունի
Ամբողջ գիշեր պարբերաբար կրակել են. առավոտյան վերսկսել են կրակել
Հայաստանի 9 բնակավայրերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Պուտինի դիմանկարը կախել են վերելակում և ստուգել բնակիչների արձագանքը (տեսանյութ)
Տավուշի մարզում մշակույթի տան աշխատակիցը խեղդամահ է արել իր կնոջը՝ իմիտացիա ստեղծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն