Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
11 / Հուլիս / 2020


«Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք… Էս ի՞նչ զզվելի եք դուք». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք

Շուկշինը մի լավ պատմվածք ուներ՝ երբ բարոյալքման անդունդին հասածը սկսում է հաճույք ստանալ սեփական ոչնչությունից։

Քանի օր է ֆեյքախառն մասսան փորձում է ծամել Արփինե Հովհաննիսյանին։ Ու, ժանրի կանոններին համաձայն, նաեւ «տղամարդիկ»։

Բնականաբար, «տղամարդ» բառը դրեցի չակերտների մեջ, որովհետեւ կնոջ ներկայացրած քաղաքական փաստարկներին հայհոյանքով պատասխանողը տղամարդ չի։

Չգիտեմ ինչ է՝ փալաս, Էդիպի կոմպլեքսի զոհ, գուցե անոնիմ ոչնչությունների կլուբի անդամ, բայց՝ ոչ տղամարդ։

Հա, ի դեպ, նրանք, ովքեր իրենց կոմպլեքսները փորձում են սուբլիմացնել կին գործիչներին վիրավորելով, հանկարծ չխաբնվեն, որ ծննդատանը իրենց արական սեռի ծննդական են տվել։ Դա զուտ անհաջող պատահականություն է եղել։

Դե, տղամարդկությունն էլ հո մանդատ չի, որ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը, կամ գրանտատու որեւէ օֆիս տպի ու տա։
Էս ի՞նչ զզվելի եք դուք»։

դիտվել է 77379 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից