Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հունիս / 2021


Ռոստովի հիվանդանոցում հայտնված հայը սարսափելի մանրամասներ է պատմել ռուս բժիշկների մասին

Դոնի Ռոստովում աշխատող Ուզբեկստանում ծնված Ռոման Բաբայանը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել այն բանից հետո, երբ պատահաբար աշխատանքի ընթացքում հոսանքահարվել է:
Նրան տեղափոխել են այրվածքաբանական բաժանմունք թիվ 2 ԲՍՄՊ։

Սակայն Ռոման Բաբայանի ընկեր Արզու Նաբիևի խոսքով, ոչ միայն Ռոստովի հիվանդանոցի բժիշկները, այլև նրա գործատուն շահագրգռված չեն տուժողին օգնություն տրամադրելու հարցում:

Ինչպես պնդում է ընկերը, Ռոմա Բաբայանը, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ենթարկվել է բռնության բժիշկների կողմից: Նա նաև հայտարարեց, որ Բաբայանին չեն կերակրում, և այն մթերքները, որոնք նա բերել է ընկերոջը, իրեն չեն հասել:

«Ընկերս ինձ պատմել է, որ երազ է տեսել, թե ինչպես է այրվում մահճակալը, և սկսել է բղավել և օգնության կանչել։ Այնուհետև նա թռել է մահճակալից հատակին, բայց նա չի կարողանում շարժվել: Բժիշկը վազել է և սկսել է ծեծել նրան։ Սպիտակեղենը չեն փոխել, ես տեսել եմ, որ ներքնակի վրա արյուն է մնացել: Ես կանչեցի հերթապահ բժշկին և բացատրություններ խնդրեցի։ Նա ասել է, որ հիվանդը իրեն ադեկվատ չրի պահում: Բժիշկն ինձ մոտ բղավել է նրա վրա և ասել, որ նա ոչինչ չհորինի և այլ մարդկանց չպատմի»,- պատմել է հրատարակությանը Նաբիևը փորձել է նկարահանել ընկերոջ պատմությունը, սակայն բաժանմունքում պատահածից հետո հայտարարություն են կախել այն մասին, որ տեսագրությունն արգելված է:

Ընկերոջ խոսքով ՝ բժիշկներն անմիջապես հիվանդին տեղափոխել են միջանցք: Նաբիևը ստիպված է գրեթե ամեն օր իր ընկերոջը ուտելիք բերել։ Նրա խոսքով՝ հիվանդանոցում Ռոմանին չեն կերակրում՝ պատճառաբանելով, որ չեն կարող հասցնել խնամել բոլոր հիվանդներին։

Իր հերթին այրվածքների բաժանմունքի վարիչ Հարություն Դոմբաևը հայտարարել է, որ հիվանդանոցը դեռ երբեք չի բախվել սոցցանցերում նման նեգատիվի, իսկ Արզու Նաբիևը ամեն բան հորինում է:
Դոմբաևի խոսքով ՝ Նաբիևը նաև ձայնագրիչի վրա բոլոր խոսակցությունները ձայնագրում է և հիվանդանոցի աշխատակիցներին նկարահանում է տեսախցիկով, որից հետո ամեն ինչ մոնտաժում է այնպես, ինչպես իրեն հարմար է:

Պարբերականը կապ է հաստատել նաև Բաբայանի գործատու Ռոստիսլավ Սինոպիկովի հետ, ով հայտարարել է, որ Արզու Նաբիևը փորձել է 500 հազար ռուբլի գումար կորզել ընկերությունից վիրահատության համար: Նա նաեւ նշել է, որ չի հրաժարվում օգնություն տրամադրել եւ արդեն 50 հազար ռուբլի է փոխանցել բուժման համար:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 80103 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից