Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Հայկական բանակի բլից-կրիգը. վարչապետը տպավորված է

Lragir.am-ը գրում է․ Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանում ձեւավորվել է գործող հայկական բանակին համարժեք եւս մի բանակ, սեպտեմբերի 28-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այցելել էր Սիսիան՝ Հայաստանում անցկացվող խոշոր զորավարժությանը հետեւելու համար: Զորավարժությունը ներառում է զորահավաքի անցկացում, եւ վարչապետը արձանագրում է, թե ինչպիսի ծավալով եւ արագությամբ է տեղի ունեցել պահեստազորի հավաքագրումը, որը զորավարժության առանցքային նպատակներից մեկն էր:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել թե զինկոմիսարիատ ներկայացած քաղաքացիներին, թե զորավարժությունն անցկացնող կառույցներին, Պաշտպանության նախարարությանն ու այլ պետական ու տեղական կառավարման մարմինների:

Գործնականում, վարչապետ Փաշինյանն արձանագրել է հայկական բանակի բլից-կրիգը, թեկուզ պահեստազորի հավաքագրման իմաստով: Բանն այն է, որ հավանական պատերազմի պայմաններում, կամ հնարավոր պատերազմի կանխարգելման համար անհրաժեշտ պաշտոնական կարողությունների առումով հույժ կարեւոր է, թե ինչպիսին է պահեստազորի հավաքագրման կարողությունը, արագությունը, մասշտաբը:

Զորավարժության ընթացքն ու արդյունքն անշուշտ պետք է վերլուծվի մասնագիտորեն, մանրամասն հասկանալու համար, թե որտեղ է հաջողությունն ու որտեղ կան խնդիրներ, բացեր, որոնք պետք է լրացնել: Ընդ որում, այդ հանգամանքների զգալի մասը կպահանջի գաղտնիության ռեժիմ: Ընդհանուր առմամբ, սակայն, պետք է ենթադրել, որ վարչապետը արձանագրում է կարեւոր բաղադրիչի բավականին գոհացուցիչ արդյունք:

Այդ հանգամանքը Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության, հակառակորդի նաեւ երկարաժամկետ զսպման ռազմավարական խնդրում, գործոնների ընդհանուր համալիրում անշուշտ ունենալու է իր կարեւոր դերն ու տեղը:

Մոբիլիզացիոն կարողությունների կատարելագործումը անշուշտ պետք է լինի Հայաստանի անվտանգության առանցքային բաղադրիչներից մեկը: Այստեղ իհարկե խնդիրը անշուշտ բազմաշերտ է եւ հարցն այն է, թե որքանով է այն հայեցակարգված, այսպես ասած ինստիտուցիոնալացված: Որովհետեւ մեխանիզմը կարող է մի կերպ աշխատել հայտարարված զորավարժության, մեկ այլ կերպ՝ «չհայտարարված» պատերազմի կամ հարձակման իրականության պայմաններում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 11200 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից