Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հոկտեմբեր / 2020


Ինչու՞ էր սպասելի Օսիպյանի աշխատանքից ազատումը

Ոչինչ բացառել չի կարելի, ոչինչ հավերժ չէ, ինչն ունի սկիզբ, ունի նաեւ ավարտ։ Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, այսպես պատասխանեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնից ազատվելու մասին հարցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

«Ոչ մի փոփոխություն ինձ չի զարմացնում, որովհետեւ կյանքը դինամիկ է, եւ վերջին շրջանում էլ տեսել ենք բազմաթիվ փոփոխություններ, բազմաթիվ զարգացումներ»,–նշեց նա։

Հարցին՝ սպասելի էր Օսիպյանի ազատումը, Այվազյանը նշեց, «Ինչ–որ փուլում, իհարկե, սպասելի էր»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կամ ոստիկանապետի փոփոխությունը չի ազդում համակարգի աշխատանքի վրա, որին ի պատասյան նա ասաց. «Հաշվի առնելով որ երկար տարիներ աշխատել եմ ոստիկանության համակարգում եւ քննչական մարմիններում, վստահաբար կասեմ, որ կան պրոֆեսիոնալ կադրեր, որոնք իրենց գործն են անում՝ անկախ նրանից, թե ով է իրենց ղեկավարը»։

Հարցին՝ դատարանների շրջափակմանը ինչպեսի իրավական գնահտական կտա, որին Այվազյանը խուսափողական պատասխան տվեց. «Դա պրոցես էր, որը հետեւել էր որոշակի զարգացումներին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ զարգացումներ նկատի ունի, արդյոք խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոերտ Քոչարյանի ազատ արձակման մասին է, նա պնդեց, որ իր մասնավոր կարծիքը չի ցանկանում հայտնել, ապա հավելեց. «Ակցիայով չեմ հետարքրքվել, քննության առարկա չեմ դարձել, թույլ տվեք չպատասխանել հարցին։ Եթե որեւէ արտառոց բան լիներ, մենք արձանագրված կունենայինք»։

 

դիտվել է 6331 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից