Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020


«Էրեբունի-Երեւան» տոնախմբությունը, որպես հին Հայաստանի մնացուկ, կհանվի՞ օրակարգից

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնախմբություններն ամեն տարի հոկտեմբերի սկզբին անցկացվում էին մեծ շուքով։ Որպես կանոն, նախապես ազդարարվում էր այդ մասին, տեղեկանում էինք, թե մոտավորապես ինչպես պետք է նշենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը, հյուրեր էին հրավիրվում, քաղաքը պատրաստվում էր ու սպասում տոնական այդ եռուզեռին։

Այս տարի, սակայն, հոկտեմբերը մոտենում է, բայց տոնական նախատրամադրվածություն չի նկատվում։ Հասկանալի չէ, թե երբ է նշվելու «Էրեբունի-Երեւանը», առհասարակ նշվելու է, թե ոչ այդ տոնը, ինչ միջոցառումներ են լինելու։ Ընդ որում, շատերն են մեզ հարցնում այդ մասին։ Գուցե ազդարարվել է, բայց ինչպե՞ս, եթե հանրությունը չգիտի։

Հաշվի առնելով «թավշյա» իշխանությունների անհանդուրժողականությունը նախկինից մնացած ամեն ինչի նկատմամբ, բարի ավանդույթների նկատմամբ տոտալ մերժողականությունը, չի բացառվում, որ «Էրեբունի-Երեւան» տոնախմբությունը, որպես հին Հայաստանի մնացուկ, հանվի օրակարգից։ Կարեւորը նոր Հայաստանի Քաղաքացու օրն է՝ իր խորոված փարթիներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13447 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից