Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Ամուլսարին «հարսնության» տալ, այն էլ՝ օտարազգի փեսայի, Խաչատուր Սուքիասյան

Տասնամյակներ շարունակ մեր երկրի օրենսդիր մարմինը եղել է գործարարների անձնական նկրտումների օրրանը: Նրանցից շատերը ձգտում էին հայտնվել ԱԺ-ում իրենց սեփական բիզնեսի պահպանման կամ ծաղկեցման մոլուցքով տոգորված: Արդյունքում, ԱԺ-ն մեծամասամբ «գրավվում» էին բիզնես ոլորտի ներկայացուցիչները, ովքեր իրենց էությամբ հեռու էին օրենսդիր մարմնի ներկայացուցչի իրական գործառույթների իրականացնելուց, ովքեր առաջնորդվում էին սեփական բիզնեսի բարօրությամբ պայմանավորված գաղափարներով՝ որդեգրելով կոճակ սեղմելու իրենց իսկ համար վեհ առաքելությունը:


Վերջին ընտրությունները կարծես թե կոտրեցին տարիներ շարունակ գործող այս ավանդույթը՝ էականորեն փոխելով հնաբնակ ու ԱԺ-ում «խայսյաթի» համաձայն ներկայություն ապահովող մի խումբ անձեռնմխելիների կարգավիճակը, ովքեր դե յուրե գործարարությամբ չէին զբաղվում, բայց միևնույն ժամանակ անդավաճան «ծառայում» էին իրենց բիզնես շահերին: Բիզնես մտածելակերպով մարդկանց համար ամեն ինչից առավել է եկամուտն ու շահը, իսկ մնացածը՝ ածանցյալ են: Օրինակ, Ամուլսարը որպես հանքավայր, թե՝ սար դիտանկյունից, վերջիններիս ընտրությունը իհարկե շահութաբերությունը չի շրջանցի:
Թերևս, բոլորովին զարմանալու չէ բոլորովին վերջերս հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կատարած այն դիտարկումը, որն իր իսկ որակավորմամբ , հնչեցրեց որպես բիզնես հանրության մարդ:

«Ցանկացած երկիր ունի դիվերսիֆիկացված տնտեսություն, պետք է ամեն ինչից եկամուտ ունենա և չի կարող միայն մեկ կամ երկու ուղղություների վրա հիմնված լինի»,-նշել էր գործարարը՝ այդպես արդարացնելով Ամուլսարը հանքավայր դարձնելու իր «փայլուն պատկերացումները»: Ակնհայտ է, որ գործարարի տվյալ կարծիքը հիմնված է բիզնես –հաշվարկի վրա, որին պատահական չէր նրա մեկ այլ դիտարկումը, ըստ որի՝ շատ ու շատ երկրների հանքերը մեծ եկամուտներ են բերում և մեր հանքի շահագործման արդյունքում մեծ եկամուտներ կստանա նաև այդ տարածաշրջանը:


Ինչպես ասվում է, Ամուլսարը նուրբ թեմա է, որը հազար տեսանելի ու անտեսանելի թելերով կապվում է մի շարք բնագավառների՝ բնապահպանական, սոցիալական, առողջապահական և այլ կարևոր ոլորտների հետ: Այս ոլորտների միջև կապը էականորեն մեծ ազդեցություն կարող է ունենալ և շրջադարձային, անդառնալի հետևանք ունենալ ոլորտներից յուրաքանչյուրի վրա: Ամեն դեպքում, եթե որոշ գործարարների համար հաջող ամուսնության չափանիշը, ինչպես նաև գնահատելի ու ընդունելի տարբերակը բիզնես տեսանկյունից կատարված ընտրությունն է, ապա Ամուլսարին «հարսնության» տալը այն է՛լ՝ օտարազգի փեսայի, միանշանակ անընդունելի է հանրության ստվար հատվածի համար:

Նյութի աղբյուր՝ yelaket.am

 

դիտվել է 33921 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից