Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020


Փաշինյանը խիստ է զայրացել. ի՞նչ որոշում կընդունի ՀՀ վերադառնալուց հետո

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն, որ, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, բավականին ցավոտ են ընդունվել ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի կողմից։

Նախ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, լրատվականների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հանգամանքին, ասել է, թե Վանեցյանն իր ընկերն է եւ իր ընկերն էլ կմնա, այնուհետեւ հավելել, թե «ոչ ոք չի կարող Վանեցյանի ուսադիրները գցել աղբամանը»։

Միքայելյանին զուգահեռ՝ իշխանությունների համար անակնկալ հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ «ինքը լուրջ մտահոգված է գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով»։ Ահա այս երկու՝ իշխանության մեջ առանցքային դերակատարություն ունեցող անձինք նման թեզեր են հնչեցրել Փաշինյանի համար ցավոտ երկու հարցի հետ կապված։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս հայտարարություններից հետո կառավարության աշխատակազմում լուրջ լարվածություն է նկատվել. ըստ տեղեկությունների, Փաշինյանը կապ է հաստատել Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի հետ, հորդորել թիմի նկատմամբ լինել գերուշադիր մինչեւ իր վերադարձը, նաեւ հավելել, որ Սասուն Միքայելյանի հարցը դնելու է կուսակցության վարչության քննարկմանը, եւ չի բացառվում, որ Միքայելյանը հեռացվի կուսակցությունից։ Խոսակցություններ կան, որ նա հրաժեշտ կտա նաեւ ԵԿՄ նախագահի պաշտոնին»:

դիտվել է 11673 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից