Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հունիս / 2021


Որո՞նք են եղել Պուտինի՝ հայաստանյան 6 այցերի նապատակները

Ռուսական «Ռուսարմինֆո»-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցերին:

Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ սա «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին այցն է Երևան, բայց մինչ այդ Պուտինը Հայաստանում եղել է վեց անգամ։

Առաջին անգամ Պուտինն այցելեց Հայաստան՝ լինելով վարչապետ, 1999 թվականի հոկտեմբերի 30-ին, որպեսզի հարգանքի տուրք մատուցի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, որի ժամանակ խորհրդարանում գնդակահարվեց ութ մարդ, այդ թվում՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը և խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը:

Հետո, դառնալով նախագահ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ այցելել է Հայաստան:

2001 թվականի մայիսի 24-25-ը նա այցելել է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ նիստին, իսկ սեպտեմբերի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստան:

2005 թվականի մարտի 24-ին Պուտինն աշխատանքային այցով ժամանեց Երևան՝ Հայաստանում Ռուսաստանի տարին բացելու համար:

2013թ. դեկտեմբերի 2-ին կայացավ Պուտինի առաջին պետական այցը Հայաստան։

2015 թվականի ապրիլի 24-ին ՌԴ նախագահն այցելեց Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել Է ՀԱՊԿ գագաթաժողովը, որին Պուտինը մասնակցել է։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 9733 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից