Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հունիս / 2021


Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական զորավարժություններ

Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումները և ՀՀ պաշտպանության նախարաարության զինծառայողները երեքշաբթի համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն են սկսել զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի ղեկավարությամբ:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տվյալներով՝ ստորաբաժանումները կանոնավոր անվային տեխնիկայով երթ են իրականացնում մեխանիզացված շարասյուների կազմում «Դեպի Բաղրամյան» զորավարժարան, որտեղ զինծառայողները կկատարեն մարտական և հատուկ պատրաստության առարկաների նորմատիվները:

«Նշանակված շրջան առաջադրվելիս անձնակազմը կատարում է պայմանական հակառակորդի օդուժի հարվածները հետ մղելու խնդիրները, հաղթահարել տեղանքի վարակված հատվածները զանգվածային ոչնչացման զենքի եւ ռադիոէլեկտրոնային ճնշման կիրառման պայմաններում»,- հայտնել են մամուլի ծառայությունում:

Զորավարժությանը մասնակցում են հազարից ավելի զինծառայողներ և գործի է դրվել շուրջ 250 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 7822 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից