Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020


Պուտինը Հայաստան չի գա «հենց այնպես»

Մոսկվան պաշտոնապես հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դոցենտ, «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպության փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Պերենջիևը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի այցը բխում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններից:

«Այցը կապված է նախևառաջ այն բանի հետ, որ այն պետք է լինի ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դաշնակից պետությունում։ Այս պահը շատ կարևոր է։ Երկրորդ՝ ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահը երբեք այցեր չի անում հենց այնպես։ Ես կարծում եմ, որ նախապատրաստվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք, հնարավոր է, ստորագրվեն", — «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում ասել է Պերենջիևը։

Փորձագետի կարծիքով, Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նույնպես նպատակ ունի հասկանալ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը:

«Պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Հայաստանը, ուր է գնում, կամ նա Ռուսաստանի դաշնակիցն է, կամ նա շարժվում է դեպի արևմուտք։ Պետք է հասկանալ խաղի կանոնները, Ռուսաստանն ուզում է հասկանալ, թե ինչպես պետք է կառուցել հարաբերությունները Հայաստանի հետ: Եթե կան կոնֆլիկտային հարցեր, ապա պետք է որոշել խաղի կանոնները։ Ռուսաստանի նախագահը կցանկանար փորձել հանել սուր պահերը, հասկանալ Հայաստանի դիրքորոշումը շատ սուր հարցերի շուրջ, և որտեղ մենք կարող ենք շարժվել»,-նշել է Ալեքսանդր Պերենջիևը։

Գ. վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դոցենտը նաև հավելեց, որ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես ՝ «Մադրիդյան սկզբունքների» կատարումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության շուրջ բանավեճը:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 45242 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից