Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Մայիս / 2020


Բժիշկը բացատրել է, թե ինչու են հայաստանցի աղջկա արցունքները բյուրեղյա եղել (ֆոտո)

Հայաստանի 22-ամյա բնակչուհի Սաթենիկ Ղազարյանը սկսել է լալ բյուրեղյա արցունքներով այն բանից հետո, երբ վնասվածք էր ստացել։ Նա ամեն օր աչքերից 50 սուր բյուրեղ է հանում։

Ակնաբույժ Տատյանա Շիլովան հավաստիացնում է, որ աղջկա դեպքը, իհարկե, հազվադեպ է, բայց բնավ միակը չէ։ Բյուրեղներն աչքերում կարող են հայտնվել գենետիկ կամ վարակիչ հիվանդությունների պատճառով։

«Արցունքի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, որոշակի միկրոտարրեր, այն որոշակի իոնային կազմ ունի, եւ այն աղերը, որոնք մտնում են դրա մեջ, բարձր խտության դեպքում կարող են առաջ բերել բյուրեղացման արագացում։ Արցունքի միջի սպիտակուցները նույնպես կարող են մեծացնել դրա խտությունը»,- ասել է ակնաբույժը։

Չորանալիս հեղուկ սուբստրատը վերածվում է ամուր մարմնի եւ կարող է անգամ վնասել աչքի արտաքին մակերեսը։ Պատճառը պարզելու համար անհրաժեշտ է հետազոտել պացիենտին, ինչպես նաեւ հետազոտել հենց բյուրեղները։

Մասնագետի խոսքով՝ այս խնդրի պատճառը կարող է լինել նաեւ նյութափոխանակության խանգարումը։ Այս դեպքում բյուրեղներ կարող են գոյանալ լյարդում, երիկամներում, նստվածք տալ օրգաններում աղի տեսքով։ Սա վտանգավոր վիճակ է, որը հետազոտություն է պահանջում։

Պացիենտը պատմել է, որ արդեն դիմել է բժիշկներին, բայց ճիշտ ախտորոշում նրան չեն տվել։ Նրա յուրաքանչյուր օրը «վերածվում է դժոխքի», քանի որ բյուրեղները վնասում են աչքի արտաքին թաղանթը, ինչն ուղեկցվում է ցավով։

դիտվել է 280134 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից