Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հունիս / 2020


Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երևանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանքից: Որոշումներում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ն. Դանիելյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝


1. Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 174 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Գ. Ազատյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Գոհարիկ Ռուբիկի Ազատյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 134 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լ. Արեյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝


1. Լիլիթ Դերենիկի Արեյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 181 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

դիտվել է 14717 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից