Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Օգոստոս / 2020


Մեկնարկել են Անկախության 28–րդ տարեդարձի միջոցառումները. Գյումրիում են ՀՀ և Արցախի առաջնորդները (ուղիղ)


Գյումրիում մեկնարկել է Անկախության 28–րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները։ Նշենք, որ կառավարության որոշմամբ առաջին անգամ անկախության տոնի բուն միջոցառումները այս տարի անցկացվում են Երևանի հյուսիսային մայրաքաղաքում։

Գյումրիում են ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Մայրաքաղաքից և այլ բնակավայրերից հարյուրավոր մարդիկ գնացել են Գյումրի՝ մասնակցելու տոնակատարություններից։


Տոնական միջոցառումները մեկնարկել են Գյումրիի Սև բերդից, որտեղ կայանում է «Մեր ժամանակի հերոսը» վարչապետի մրցանակաբաշխությունը։

Տոնական միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 220 մլն դրամ:

Գյումրիի կենտրոնական զբոսայգում մինչեւ երեկոյան ժամը 23-ը առանձին տաղավարներով կգործեն երևանյան հայտնի բարերն ու սրճարանները:

Քաղաքի կենտրոնում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

Շիրազի տուն թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ համայնքների համաչափ զարգացման թեմայով: Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները:

Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի հայաստանյան մարզերի կոլորիտը: Աբովյան փողոցում կլինեն գաստրո տաղավարներ:

Վարդանանց հրապարակը կվերածվի մանկական ավանի, որտեղ տեղի կունենան տարբեր միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար:

Ասլամազյան քույրերի պատկերասրահում Անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես տեղի կունենա, որտեղ կցուցադրվեն 20 հայ լուսանկարիչների աշխատանքներ:

Երեկոյան ժամը 19-ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա համերգ՝ հայ եւ արտասահմանցի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ:

Տոնական միջոցառումները կամփոփվեն ժամը 23-ին՝ տոնական հրավառությամբ։

Լինելու է նաեւ օդապարիկների փառատոն, օդաչուները ժամանել են Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից եւ Բրազիլիայից:

դիտվել է 3912 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից