Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հունիս / 2020


Սկանդալային զարգացումների հանգուցալուծում՝ ՊՆ-ի շուրջ

Hayeli.am—ը գրել է․ Անցյալ ամիս ռուսաստանյան գործակալությունները հայտնեցին, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման տենդերը անհիմն փակելուց հետո, որին մասնակցում էր ռուսական ORSIS ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը տարածվել էր նաև հայկական լրատվամիջոցներում:

Ահա, այսօր հայտնի դարձավ, որ «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը, որը ներկայացնում է ORSIS զինագործական ապրանքանիշը, դատի չի տվել Հայաստանի Պաշտպանության նախարարությանը: Այս մասին հաղորդեց ընկերության պաշտոնական կայքը:
Միևնույն ժամանակ «Պրոմտեխնոլոգիա»-ն հույս է հայտնել, որ Հայաստանի Քննչական կոմիտեն կանի հնարավոր ամեն ինը՝ հանգամանքները պարզելու համար, և բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն` անկախ պաշտոնից ու աստիճանից. «Ընկերությունը հույս ունի, որ գործընկերային և արդյունավետ հարաբերությունները վերականգնելու հույս է հայտնել:

Այս տարվա օգոստոսի վերջին, ոչ ավել, ոչ պակաս հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դատի է տալիս Հայաստանի ՊՆ-ին: Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը դատի էր տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար:

Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը, մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը: «Սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը», - հաղորդել էր ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով․ - «ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ»:

«Հիմա մենք սև ցուցակում ենք», - ըստ «Ազատության»՝ ասել էին ռուսական ընկերության ներկայացուցիչները, պնդելով, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհարկի խոչընդոտներ է ստեղծել իրենց համար ու հավելյալ փաստաթղթեր պահանջել: - «Ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը», - հղում անելով ռուսական ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին՝ չմանրամասնելով՝ ինչն է նման ենթադրություններ անելու հիմքեր տալիս։ Գործակալությունը նաև պաշտոնյայի անունը չէր նշել:

Ավելի վաղ հետաքննող լրագրողները ծավալուն հոդված էին հրապարակել այս ընկերության մասին, պնդելով, թե այն կապվում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, ժամանակին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն անցած տարի փաստել էր՝ հենց Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյն եղել է ORSIS-ի հրացաններն արտադրող գործարանի գլխավոր տնօրենի տեղակալը: «2012-ին, երբ նրա հայրը՝ Դմիտրի Ռոգոզինը, սկսեց համակարգել ռուսական զենքի մատակարարումները, որդու պաշտոնավարման շուրջ սկանդալ էր բարձրացել, ինչից հետո հայր-Ռոգոզինը ստիպված էր եղել Ֆեյսբուքի իր էջում հայտարարել՝ «ընտանեկան խորհրդում ես ու որդիս դժվարին որոշում կայացրինք, ըստ որի նա պետք է հեռանա հարազատ ընկերությունից, որպեսզի հիմք չտա խոսելու շահերի բախման մասին»:

Ռոգոզինի երիտասարդ տղան իսկապես հեռացել էր, սակայն որոշ ժամանակ անց «անաղմուկ այդ տեղը ժառանգել էր Ռոգոզինի մեկ այլ ազգական՝ նրա զարմիկ Ռոմանը»՝ պնդել էին միջազգային հետաքննող լրագրողները:

Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել էր, որ վերը նշված ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 67941 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից