Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Հունիս / 2020


Պատրա՞ստ է Հայաստանը Ռուսաստանից Թեղուտ ընդունել. Փաշինյանի հայտարարության հետքերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ
Կոստինը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կառավարությանը փոխանցել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որն այժմ հանդիսանում է բանկի ակտիվը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել հանքավայր, որը կոնսերվացված է, բայց դրա համար պետք է որոշ դատական հարցեր լուծել:

Էկոնոմիկայի դոկտորը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարի պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր, եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունում աշխատանք է տարվում արդեն երկար ժամանակ:

«Ես գիտեմ, որ կառավարության կողմից շատ ջանքեր են ներդրվել: Գիտեմ, որ արդեն երկար ժամանակ է,միքանի ամիս և ավելի է, որ այս ծրագիրը մշակվել է, հետևաբար կա համապատասխան ներդրող: Ժամանակին չինական ընկերություններից մեկը ցանկանում էր դրանով զբաղվել: ՎՏԲ բանկ, որտեղ հանքավայրը գրավադրված է եղել 200 կամ 250մլն դոլարի վարկով, այժմ փոխանցվում է այն: Բնական է, որ դա նորմալ է, աննորմալ կոնսերվացնել»,-«ՌուսԱրմԻնֆոյին» տված հարցազրույցում նշել է Մելքումյանը:

Տնտեսագետը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանքի փոխանցումը դրական քայլ է Եվրասիական տնտեսական միությունում երկու երկրների գտնվելու տեսանկյունից:
Մելքումյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է պղնձի խտանյութ արտահանի, բայց զուգահեռաբար նաև ձուլարան կառուցի: Նրա խոսքով՝ խոշորագույն պղնձաձուլական ձոլարանի շինարարությունը, որը կարող է արժենալ 500 մլն դոլար, թույլ կտա գործարկել պղնձի հոմքով աշխատող խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Գավառում, Երևանում և այլ շրջաններում գտնվող մալուխային գործարանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Թեղուտի հանքավայրը Հանրապետությանը հանձնելու ՎՏԲ-բանկի պատրաստակամության մասին:

 Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 13298 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից