Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Սեպտեմբեր / 2020


Նոր տնօրենի առաջին թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի ու քաղաքական սպասելի իրադարձությունների մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։

«Եղավ այն, ինչ պետք է լիներ։ Նրանց տարաձայնությունները սկսվեցին այն պահից, երբ Վանեցյանին ձայնագրեցին։ Այդ ձայնագրությունն ապացուցեց, որ Փաշինյանը ամեն ինչի կնքահայրն է, այդ թվում` էս պատվերների»,- նշեց Եղիազարյանը։

Ըստ նրա` Վանեցյանի հրաժարականը ուշացած չի, այլ՝ ճիշտ ժամանակին։ Ուղղակի Վանեցյանը համապատասխան վարկաբեկիչ նյութեր չհավաքեց Փաշինյանի հետ կապված։

«Իմ կարծիքով` նոր տնօրենի առաջին թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է, ով ունի աշխատանքային փորձ ներքին գործերի համակարգում և այսօր էլ ղեկավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,- նշեց Եղիազարյանը։

Նրա կարծիքով՝ Վանեցյանը նեղացած է գնում։ Իսկ սթափության կոչն արել է այն մարդուն, ով այս պահին իրենից կախված է։ Նա էլ իր հերթին այդ սթափության կոչին պատասխան տվեց՝ ասաց, որ նա թող ֆուտբոլով զբաղվի, կարևորագույն գործ է։

«Վանեցյանն այն մարդն է, ումից Փաշինյանը կախված է։ Կլինեն հարցեր, որ այս վիճակից էլ ավելի հիմար վիճակի մեջ կգցեն Փաշինյանին։ Այդ պատճառով նա այսօր փորձեց իր «բռի մեջ» պահել Արթուրին»,- ասաց Եղիազարյանը։

Մեր այն հարցին, թե հնարավոր է Վանեցյանին վստահեն մեկ այլ պաշտոն ու արդյոք նա կընդունի առաջարկը՝ Եղիազարյանը պատասխանեց. «Վանեցյանը կընդունի, եթե Փաշինյանը սթափվի, բայց նա սթափվողը չէ»։

դիտվել է 38352 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից