Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Ինչո՞ւ է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլյան պատերազմի խնդիրները վերհանելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը «պարզելն» է` ինչու է հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել:

«Սլաքները դեպ Սերժ Սարգսյա՞նն եք ուղղում, ցանկանում եք «մի գործ» էլ նրա վրա՞ կարել, որպեսզի Ամուլսարի եւ մնացյալ խնդիրների հետ կապված աղմուկը խլացնեք, Փաշինյանի զրոյացվող իմիջը փրկե, բայց չէ՞ որ ապրիլյան պատերազմը արցախյան երկրորդ մեծ հաղթանակն էր իննսունականների պատերազմից հետո. պատերազմական դաշտի ամեն մի միլիմետրի վրա հարյուր-հազարավոր պատրոններ են մնացած եղել»,- դիմեցինք հանձնաժողվի անդամներից մեկին:


«Գործ կարելու մասին խոսք լինել չի կարող. հանձնաժողովն ամեն ինչ անում է, որպեսզի հավասարակշռված մոտեցումը պահպանվի. այդ պատճառով էլ` Վաղարշակ Հարությունյանի նման փորձառու մեկին ընդգրկեցինք հանձնաժողովի աշխատանքներում։ Այնուհանդերձ, կան նաեւ այդ օրը ռազմական գործողություններն սկսելու հետ կապված ինչ-ինչ հարցեր, որ պետք է պարզել, որպեսզի նախադեպը կրկնություն չունենա»,- ասաց հանձնաժողովականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15861 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից