Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2020


Հային վրաերթի ենթարկած վարորդին ցանկանում են անմեղսունակ ճանաչել

ԱԻՆ կուրսանտ Դավիթ Գեւորգյանին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վյաչեսլավ Դմիտրենկոյի կողմից 2019 թվականի ապրիլին Վորոնեժում դիտավորյալ վրաերթի ենթարկելու գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել:

ՌԴ Քրեական օրենսգրքի «սպանության փորձ» հոդվածով մեղադրվող Վյաչեսլավ Դմիտրենկոն կարող է անմեղսունակ ճանաչվել և ազատվել պատասխանատվությունից, քանի որ սերբական ինստիտուտի փորձագետները նրան հոգեկան հիվանդ են ճանաչել:

«Վյաչեսլավ Դմիտրենկոն 45 տարեկան է, նա չի աշխատում, բայց հանդիսանում է թանկարժեք «Մերսեդեսի» սեփականատերը և միաժամանակ բավականին ազդեցիկ մայրիկի որդի, որը ժամանակին ղեկավարել է 8-րդ քաղաքային պոլիկլինիկան, իսկ այժմ լուրջ դիրքեր է զբաղեցնում Բուրդենկոյի անվան բժշկական համալսարանում», — գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Պարբերականը նշում է, որ հոգեկան հիվանդ մարդը «չէր կարող վարորդական իրավունք ստանալ առանց փորձաքննությունների ոլորտում մասնագիտացած պրոֆեսոր մոր մասնակցության», և հարց է տալիս, թե որքանով է այդ ամբողջ պատմությունը տեղավորվում բարոյական շրջանակներում՝ հաշվի առնելով, որ Լյուդմիլան նույնպես մեդվուզի դասախոս է:

Միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին։ Վյաչեսլա Դմիտրենկոն իր Mercedes-ով վրաերթի է ենթարկել ԱԻՆ-ի 21-ամյա կուրսանտ Դավիթ Գեւորգյանին: Տուժածը հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով, կրծքավանդակի, գլխի վնասվածքներով եւ այլ վնասվածքներով: Ապրիլի 4-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից՝ տանը բուժման կուրս անցնելու համար:

Ավելի վաղ  Ռուսաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Վորոնեժի 45-ամյա բնակիչ Վյաչեսլավ Դմիտրենկոյին, ով իր Mercedes-ով վրաերթի է ենթարկել ԱԻՆ-ի 21-ամյա կուրսանտ Դավիթ Գեւորգյանին:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 7532 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից