Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


«Վերջնական թիմի հետ հասկանան՝ չունեն այդ ճանապարհը գնալու, նոր խոսեն»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անընդունելի է համարում, որ մինչեւ այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության վերջնական դիրքորոշումը առանձին պատգամավորներ արտահայտում են տարբերվող տեսակետներ։ Որպես օրինակ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բերեց հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցը եւ նշեց, թե ելքը գտնված է, եւ այսուհետ պատգամավորները կարտահայտվեն միայն խմբակցության ներսում քննարկումների ժամանակ եւ չեն հանրայնացնի իրենց կարծիքը մինչեւ վերջնական որոշումը։ Միեւնույն ժամանակ պատգամավորը դա չհամարեց խոսքի ազատության ոտնահարում:

«Կոնկրետ Ամուլսարի հարցում եւ այլ աղմկահարույց հարցերում, ես կարծում եմ, որ չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը։ Այսինքն` գոնե վերջնական թիմի հետ հասկանան՝ չունեն այդ ճանապարհը գնալու, նոր խոսեն։ Այսինքն` թիմը դեռ վերջնական եզրահանգման չի եկել, արդեն տեսնում ենք այլ կարծիքներ։ Ես չեմ ընդունում դա։ Պատգամավորը թիմի անդամ է, կրում է թիմի պատասխանատվությունը», – նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2403 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից