Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: LA Solar Group-ի Հայաստանյան «Սոլարա» ընկերությունը առաջիկայում ՀՀ ողջ տարածքում կմեկնարկի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների տեղադրման գործընթացը, որին զուգահեռ ընկերությունը պատրաստվում է մեկնարկել էլեկտրական մեքենաների, մոտոցիկլետների, տարատեսակ էլեկտրական ինքնագնաց անվաչմուշկների ներմուծման, վաճառքի և վարձակալության գործընթացը:

Հատկանշական է, որ ընկերության մատուցած ծառայությունները նպաստելու են ո՛չ միայն ՀՀ-ում էներգախնայողության ծավալների մեծացմանը, այլև՝ նախադրյալներ են ստեղծելու Հայաստանում էլեկտրական մեքենաների թվաքանակի ավելացման համար։ Բացի այս, հիշյալ ներդրումների շնորհիվ մասնակի կլուծվեն օդի աղտոտվածության, երթևեկության աղմուկի և այլ խնդիրները։

Մեր տեղեկեկությունների համաձայն, ամերիկահայ գործարարները մարտական են տրամադրված ու պատրաստ են կարճ ժամանակահատվածում իրականացնել հինգ տասնյակ միլիոն դոլարը գերազանցող հսկայական ներդրումային ծրագիր՝ մի քանի հազար նոր աշխատատեղերի ստեղծմամբ։

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 9768 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից