Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Ապրիլ / 2020


Նոր իրավիճակ եւ Հայաստանի ռազմական անակնկալը

Lragir.am-ը գրում է․ Չկա Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի որեւէ իրավական արգելք, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով ռուսական սպառազինության ձեռքբերման եւ այն մասին, որ Մոսկվան զենք է մատակարարում նաեւ Ադրբեջանին:


Իհարկե, ապրիլյան քառօրյայից հետո այդ մատակարարումների ծավալն ու որակը ենթարկվել է փոփոխության, այն բանից հետո, երբ հայկական բանակը ռեգիոնը դրեց նոր իրողությունների առաջ եւ միաժամանակ պայթեցրեց Հայաստանի սուբյեկտության ոչնչացման ռուսական քաղաքականությունը: Ռուսաստանը ստիպված էր քայլեր կատարել իր հայաստանյան վարկը քիչ թե շատ վերականգնելու, միաժամանակ ռեգիոնալ երերացած դիրքը կայունացնելու համար: Դրա համար նվազեցվեց ռազմա-տեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ, միաժամանակ Հայաստանին տրամադրվեց Իսկանդերը:


Մյուս կողմից, սակայն, ապրիլյան քառօրյան նվազեցրեց նաեւ ռուսական սպառազինություն ձեռք բերելու Ադրբեջանի մոտիվացիան: Ռուսական զենքը Բաքվին անհրաժեշտ է եղել առաջին հերթին մի հանգամանքի ազդեցությամբ՝ հաշվի առնելով ՌԴ քաղաքական «դիրքը» Հայաստանի հանդեպ, ռուսական մասշտաբային սպառազինությունը ենթադրել է նաեւ այն Հայաստանի դեմ կիրառելու իրավունք: Ադրբեջանը փաստացի ձեռք է բերել այդ իրավունքը, հաշվի առնելով այն, որ «պատերազմի իրավունքի» իրացումը Բաքվի համար հնարավոր էր Մինսկի խմբի առնվազն երկու համանախագահներից մեկի՝ Վաշինգտոնի կամ Մոսկվայի հավանությունն ունենալու դեպքում: Գնելով սպառազինությունը Ռուսաստանից, Բաքուն ձեռք էր բերում նաեւ այդ հավանությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 54017 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից