Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է սկսում. հնարավոր է՝ լինեն անսպասելի դեմքեր

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու:

ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան։


Թերթի զրուցակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը եւ որը Կարապետյանի շրջապատից է, հայտնել է, որ տեղի ունեցած նախնական մի քանի հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող որոշակի անհատներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շահագրգիռ են Կարապետյանի այդ նախաձեռնության առումով եւ արդեն իսկ ընդունել են քննարկումների առաջարկը:

Չի բացառվում, որ Կարապետյանի հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ լինեն նաեւ հանրության համար անակնկալ եւ անսպասելի դեմքեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6640 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից