Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


Հայկ Մարությանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին

«Ինչի՞ մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլում տարածված լուրերին՝ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ մասին է խոսքը. ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- մանրամասնեց նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Դիտարկմանը, թե՝ աղբահանության և տրանսպորտի չլուծված խնդիրների պատճառով, նա արձագանքեց. «Աղբահանության խնդիրն արդեն լուծված է. ես չեմ ասում՝ աղբը հավաքված է, բայց ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը շատ արագ տեմպերով կլրացնի այդ բացը, և կմտնենք բնականոն հունի մեջ»:

Անդրադառնալով տրանսպորտի խնդրին՝ նա նշեց, որ դա 15 տարվա խնդիր է, որը նույնպես առաջիկայում կլուծվի. «Մենք 15 տարվա խնդիրը փորձելու ենք 2 տարում լուծել: Պրոցեսը գնում է, միջգերատեսչական խումբ է կազմված քաղաքապետարանի և կառավարության կողմից: Քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, քանի որ այդ վարկը մենք չենք կարող վերցնել՝ որպես քաղաքապետարան, և քննարկման արդյունքում կլինեն վերջնական լուծումներ:

Գնի մասին մենք անդրադառնում ենք այնքանով, որ գինը պետք է լինի մաքսիմալ ցածր»:

Քաղաքապետը վերջինի հարցում կարևորեց համայնքների դերը, որոնք շահույթ չեն հետապնդում՝ ի տարբերություն մասնավոր ընկերությունների:

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 9611 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից