Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Օգոստոս / 2020


Ռուսական լրատվամիջոցները գրում են Փաշինյանի խնդրանքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ քաղաքի բնակիչներին խնդրել է բացել Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները, որոնք արգելափակված են արդեն ավելի քան կես տարի:

«Ես պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին բացել դեպի հանք տանող ճանապարհները։ Կրկնում եմ։ Ես խնդրում եմ բացել ճանապարհները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Ամուլսարի խնդիրը հիմա երկրի ամենաարդիական հարցն է:

Փաշինյանի խոսքով՝ այս պահին պետությունը հանքի աշխատանքը դադարեցնելու օրինական հիմքեր չունի։
«Բայց մենք չենք կարող հաշվի չառնել մեր քաղաքացիների անհանգստությունը բնապահպանական ռիսկերի վերաբերյալ։ Մենք չենք կարող անտեսել այն, սակայն մենք ևս չենք կարող հաշվի չառնել հարցի տնտեսական կողմը»,-ասաց նա։

Ամուլսարի հանքը Հայաստանում ոսկու պաշարներով երկրորդն է, պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի: Հանքավայրը փոխանցվել է «Lydian International» միջազգային ընկերության կառավարմանը (նրա դուստր ընկերության ՝ Lydian Armenia – ի միջոցով)։ Արդեն կես տարուց ավելի է, ինչ հանքի աշխատանքը դադարեցվել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ, մինչև հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալը:

Հանքավայրի շահագործման հակառակորդները պարբերաբար հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ հայտարարելով, որ հանքի շահագործումը կկործանի Ջերմուկ առողջարանը, իսկ հեռանկարում կարող է լայնածավալ էկոլոգիական աղետ առաջացնել անդառնալի հետևանքներով:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը 

 

 

դիտվել է 73773 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից