Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Հոկտեմբեր / 2020


Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան

Yelaket.am\Ելակետ լրատվական-ը և «Medifield» ամսագիրը համատեղ մեկնարկել են ԱՄՆ-ում բնակվող հայ հաջողակ անձանց և նրանց գործունեության մասին հարցազրույների շարք:

«2016 թվականին պաշտոնապես բացվեց «ARARAT GROUP» ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում:
Մինչ բացումը շուրջ 12 տարի տևել են շինարարական աշխատանքները, որովհետև մեր նպատակն էր հիմնել մի գործարան, որը կդառնար և դարձավ համար մեկը ԱՊՀ Երկրներում և Եվրոպայում», - շեշտում է «ARARAT GROUP» USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանը:   

Առաջատարը լինելու համար ինչպես ինքը՝ տնօրենն է նշում, անհրաժեշտ է մեծ պատրաստակամություն և պատրաստվածություն:

Հենց այսպիսի հատկանիշների համար էլ աշխարհահռչակ դիզայներ Լարս Վալենտինը, որը 45 տարի շարունակ աշխատել է միայն
«Nestlé» ընկերություն հետ, լինելով գլխավոր մարկելոտոգն ու դիզայները, համաձայնեց
համագործակցել «ARARAT GROUP» ընկերության հետ:

Աշխարհահռչակ դիզայները վեց ամիս անկացրեց Հայաստանում, ուսումնասիրեց և ծանոթացավ հայկական պատմությանը և շուրջ երեք տարի աշխատելով՝ ստեղծեց Արարատ ջրերի շշերի դիզայնը:

Արարարտ ջրերը տարբերվում են ոչ միայն յուրահատուկ դիզայնով. ամեն բան՝ սկված ջուր խմելու մշակույթից, մանրակրկիտ ուսումնասիրվել է, հետո արդեն մատուցվել հանրությանը:

«Եղբայրս՝ Մուշեղ Մխիթարյանը, որը այս բիզնեսում իմ ուսուցիչն է եղել, շուրջ 16 տարի ուսումնասիրել է ջուր խմելու մշակույթը՝ ինչպիսի ջուր պետք է խմել և ինչպես:
Արարատ ջրերի մեջ բացակայում են քիմիական տարրերը, գազային և այլ հավելումնեներ:

Մենք հաճախորդին մատուցում ենք այն, ինչը վերցնում ենք բնությունից»,- շեշտում է

պրն. Վահանյանը ու անդրադառնում ամենաբարդ բիզնեսներից մեկը ունենալու նպատակին:

«Մեզ համար նպատակային է ոչ թե գումար աշխատելը, այլ աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով:
Մեր արտասահմանյան գործընկերներից շատերը թույր պատկերացում ունեն Հայաստանի մասին: Նրանք չգիտեն, թե որտեղ է Հայաստանը, կարծում են ՌԴ մեջ մտնող մի պետություն է, իսկ երբ տեղեկացնում ենք, որ մենք շուրջ 30 տարի անկախացել ենք և պատմում ենք Հայաստանի մասին, նրանք ապշում են՝ ինչպես կարող է 3.000.000 բնակչություն ունեցող երկրում գոյություն ունենալ մի գործարան, որը կարող է մեկ ժամում տալ 20.000 շիշ արտադրություն:



Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան, ծանոթացնել պատմությանը, մշակույթին այստեղի կյանքին, ուզում եմ իրենց աչքով տեսնեն գործարանը և հատևեն գործարանի աշխատանքին:
Ուրախ եմ, որ կարողացել ենք այս տարիների ընթացքում մնալ ԱՊՀ-ում առաջինը և արտասահմանում լուրջ մրցակից՝մատուցելով իսկական հայկական մաքուր ջուր և
կարծում եմ սա մեր պարտքն է՝ ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը ևս կարող է ներկայանալ մեծ շուկայում և հաջողություն գրանցել»,- նշում է Վարդան Վահանյանը:

 

 

դիտվել է 15484 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից