Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


6-րդ հարկից ընկած փոքրիկի ընտանիքը դեպքից 2 օր առաջ էր վարձել բնակարանը. ընտանիքն օգնության կարիք ունի

6-րդ հարկից ընկած փոքրիկի ընտանիքը դեպքից 2 օր առաջ էր վարձել բնակարանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Վանուհի Թովմասյանը, ում հարեւան բնակարանը վարձել էր ԱՄՆ-ից եկած ընտանիքը:

Նա, մասնավորապես, գրել է.


«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ

Եվ բոլորովին կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են նրանք։

Առավել եւս, հեչ պետքներս չէ, որ Ամերիկյան դեսպանատունը ձեռքերը լվացել է եւ սատար չի կանգնում իր քաղաքացուն։

Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց եւ տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։

Այժմ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է մեր հմուտ բժիշկների հսկողության տակ։

Ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել՝ մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի։ ԱՄՆ-ի դեսպանատունն էլ ասել է, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։

Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելիներս։

Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան /չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով, գումար չեն վերցնում:

Բացի դրանից, ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաեւ, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տեւել։ Միայն թե բուժվի փոքրիկը․․․

Ապավինում են ձեր օգնությանը․․․»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ երեխան ինքնուրույն սկսել է շնչել:

դիտվել է 6761 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից